ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Գիորգին համամիտ է Գիորգիին

    Գիորգին համամիտ է Գիորգիին

    19.11.2016| 23:22
    Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել Գիորգի Կվիրիկաշվիլուն երկրի վարչապետ վերանշանակելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկին:
  • Յագլանդ. Ադրբեջանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները

    Յագլանդ. Ադրբեջանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները

    19.11.2016| 23:21
    ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար:
  • Վարչապետն Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

    Վարչապետն Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

    19.11.2016| 18:12
    Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար:
  • «Ծովի լռությունը»

    «Ծովի լռությունը»

    19.11.2016| 15:40
    Նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի «Ծովի լռությունը» խորագիրը կրող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 26-ը:
  • Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանել

    Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանել

    19.11.2016| 10:18
    Թուրքիայի ազգային արժույթը դարձյալ հակառեկորդներ է սահմանում և թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը. 1 դոլարի փոխարժեքը հասել է 3,40 լիրայի։ Մեկ ամսում լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 10 տոկոսով։
  • ՆԱՏՕ-ն արժևորում է հարաբերությունները Հայաստանի հետ

    ՆԱՏՕ-ն արժևորում է հարաբերությունները Հայաստանի հետ

    19.11.2016| 10:17
    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, որ Հայաստանում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
  • Օբաման և ԵՄ առաջնորդները որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

    Օբաման և ԵՄ առաջնորդները որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

    19.11.2016| 10:16
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպացի առաջնորդների հետ` կապված ՈՒկրաինայում տիրող իրավիճակի հետ, հայտնում է Bloomberg-ը:
  • «Բաբկեն Արարքցյանն ուներ 3 օգնական, Գալուստ Սահակյանը՝ 20 ռեֆերենտ ու օգնական»

    «Բաբկեն Արարքցյանն ուներ 3 օգնական, Գալուստ Սահակյանը՝ 20 ռեֆերենտ ու օգնական»

    19.11.2016| 10:15
    Հայաստանի պետական ապարատը շատ ուռճացված է՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ մինչև 1998-ը եղել է շատ համեստ պետական ապարատ. եթե Բաբկեն Արարքցյանը ուներ երեք օգնական, ապա այսօր Գալուստ Սահակյանն ունի քսան ռեֆերենտ ու օգնական:
  • Հոնկոնգյան գրիպը հասե՞լ է Հայաստան

    Հոնկոնգյան գրիպը հասե՞լ է Հայաստան

    19.11.2016| 10:14
    Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել՝ մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
  • Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը՝ բողոքի ակցիայի ուղեկցությամբ

    Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը՝ բողոքի ակցիայի ուղեկցությամբ

    19.11.2016| 10:13
    Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը անցել է բողոքի ակցիայի ֆոնին, որի կարգախոսն էր «Իրական քաղաքականություն վարիր»։